Կիեւի Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրեց Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի նկատմամաբ գիշերային տնային կալանք սահմանելու մասին, փոխանցում է «ՈՒՆՆ»-ն:

«Միխայիլ Սաակաշվիլիի նկատմամբ խափանման միջոց ընտրել՝ ժամը 22:00-ից մինչեւ 7:00-ն տնային կալանքի տեսքով` էլեկտրոնային ձեռնաշղթա կրելու պարտավորությամբ»,- նշվում է դատարանի որոշման մեջ:

Գլխավոր դատախազությունը դիմել էր դատարանին Սաակաշվիլիի նկատմամբ շուրջօրյա տնային կալանք սահմանելու խնդրանքով: