ՀՀ տրանսպորտի,կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի  26-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Թալինի, Արարատի, Աբովյանի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Տաշիրի, Գորիսի, Կապանի եւ Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Աշոցքի տաարածաշրջանի ավտոճանապարհներին սաստիկ բուք է, տեսանելիությունը՝ 10 մ:

Բքի եւ ձյան պատճառով դժվարանցանելի են Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհները եւ Վարդենյաց լեռնանցքը:

Արարատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են  մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: