Հունվարի 24-ի երեկոյան Սպիտակ տան նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Դոնալդ Թրամփի միջեւ: Հեռախոսային բանակցության ժամանակ Դոնալդ Թրամփը Ռեջեփ Էրդողանին կոչ է արել սահմանափակել սիրիական Աֆրինում ռազմական գործողությունը, նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Սակայն հինգշաբթի առավոտյան Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ հեռախոսազրույցի արդյունքներով Սպիտակ տան մամուլի հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում, հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի կառավարությունում աղբյուրներին:
Նշվում է, որ թուրքական կողմը պետությունների ղեկավարների զրույցի արդյունքներով Սպիտակ տան հրապարակած հաղորդագրությունը թուրքական կողմի մոտ պահանջներ է առաջացրել: Մասնավորապես տեքստում նշվում է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը «մտահոգություն է հայտնել, որ Աֆրինում բռնության էսկալացիան կարող է խանգարել Սիրիայում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ընդհանուր նպատակներին հասնելուն»: Դրանից զատ, նշվում է, որ Թրամփը Ռեջեփ Թայիփ Էրդողանին մատնացույց է արել «ապակառուցողական եւ կեղծ հռետորաբանությունը», որը Թուրքիայում հնչում է Միացյալ Նահանգների վերաբերյալ:
Anadolu-ի տեղեկություններով՝ Սպիտակ տան տերը Էրդողանին չի ասել «ո՛չ բռնության էսկալացիայի վերաբերյալ մտահոգության», ո՛չ Անկարայի «ապակառուցողական եւ կեղծ հռետորաբանության մասին»: Սիրիական Աֆրինում թուրքական գործողությունը քննարկելիս նախագահները, ինչպես նշում է գործակալությունը, «միայն կարծիքներ են փոխանակել, եւ ոչինչ ավելի»:
Թուրք առաջնորդի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Էրդողանը Թրամփին հայտարարել է «Դեմոկրատական միություն» կուսակցությանը եւ «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերին» ԱՄՆ կողմից օգնության ցուցաբերման դադարեցման անհրաժեշտության մասին: Գործակալության զրուցակիցն ասել է, որ Սպիտակ տան տերն իբր թուրք առաջնորդին ասել է, որ «Վաշինգթոնը YPG-ին (ժողովրդական ինքնապաշտպանական քրդական ջոկատներ) եւ PYD-ին («Դեմոկրատական միություն» կուսակցություն) զենք չի մատակարարել եւ չի մատակարարի»:
Իրավիճակը ստիպված է եղել պարզաբանել Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը. «Սպիտակ տան տրամադրած հայտարարությունը շատ յուրահատուկ էր, այն շատ մանրակրկիտ էր եւ վճռական: Եվ ես կարծում եմ, որ այն արտահայտում է ինչպես նախագահի, այնպես էլ պետքարտուղարի մտահոգությունը Սիրիայի հյուսիս-արեւմուտքում Աֆրինի շրջանում իրավիճակի մասին: Ուստի կարծում եմ, որ նրանք դա հասկացել են: Կարծում եմ, որ նախագահն ու պետքարտուղարը շատ հստակ են արտահայտվել, որ մենք լարվածության դեէսկալացիա ենք ցանկանում: Սա Սիրիայի այն հատվածն է, որը համեմատաբար կայուն էր: Եվ հիմնա մենք ինչ-որ այլ բան ենք տեսնում: Մենք ընդունում եւ հարգում ենք Թուրքիայի անվտանգության խնդիրները, Քրդական աշխատավորական կուսացության հետ կապված նրանց մտահոգությունը: Թուրքիան ՆԱՏՕ-ի գործընկերն է եւ դաշնակիցը, ուստի մենք հասկանում ու հարգում ենք, սակայն ես ցանկանում եմ հասկացնել, որ մենք Աֆրինում ԱՄՆ ներկայություն չունենք: Մենք ներկա ենք այլ վայրերում, ավելի շատ երկրի արեւելյան շրջաններում, որտեղ պայքարում ենք ԻԼԻՊ-ի դեմ: Մենք այս երկրի արեւելյան շրջաններում Սիրիայի ժողովրդավարական ուժերի հետ աշխատում ենք ԻԼԻՊ-ի դեմ պայքարի համար: Մենք շարունակում ենք դա անել, ուստի կոչ ենք անում թուրքերին եւ մնացած բոլորին ուշադրությունը կենտրոնացնել ԻԼԻՊ-ի վրա, այլ ոչ թե մյուս խմբերի»:




























