Հանրապետության տարածքում հունվարի 28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով։ Հունվարի 29-31-ը, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արեւելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 27-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, հունվարի 31-ից փետրվարի 1-ը նույնքան կբարձրանա:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունվարի 28-31-ը, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0-2, ցերեկը՝ +4+6 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -6-11, ցերեկը՝ 0-5,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -6-11, ցերեկը՝ 0-5,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +1+4,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -6-11, ցերեկը՝ 0-5,

Լոռիում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ -2+1,

Տավուշում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ -1+2,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -6-11, ցերեկը՝ 0-5,

Արագածոտնի նախալեռներում՝  գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +1+4,

Արարատում՝ գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +3+5,

Արմավիրում՝ գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +3+5,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -6-11, ցերեկը՝ 0-5,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +3+5,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ 0+3,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ -2+1,

Արցախում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ 0+3: