Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Ղրիմի եւ Սեւաստոպոլի համար պարեկային ոստիկանության հատուկ ստորաբաժանումների ստեղծման մտադրության մասին: Ներքին գործերի նախարարության նիստի ժամանակ Ազգային ոստիկանության  պետ Սերգեյ Կնյազեւը հայտնել է, որ նախատեսվում է մինչեւ տարեվերջ Ղրիմում եւ Սեւաստոպոլում ազգային ոստիկանության հատուկ ստորաբաժանումներ ստեղծել:

Բացի այդ, Կովելում եւ Սպիտակ Եկեղեցում կստեղծվեն ոստիկանության ստորաբաժանումներ:

Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը նշել է, որ ստորաբաժանումները կձեւավորվեն հեռանկարային նպատակով: Այսինքն՝ քանի դեռ Ղրիմը օկուպացված է, ոստիկանությունը կաշխատի այլ վայրերում:

Պարեկային  ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալ Ալեքսեյ Բելոշչիցկին 112.ua-ին  մեկնաբանության մեջ նշել է, որ նոր ստեղծված ստորաբաժանումները միջազգային ճանապարհներին եւ Ղրիմի հետ վարչական սահմանին հարող տարածքներում կաշխատեն: