ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի վերջին նիստում ադրբեջանցի պատգամավորների հակահայկական հայտարություններին ի պատասխան Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի նախագահ, ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հորդորել է նախ եւ առաջ պայքարել Ադրբեջանում ժողովրդավարություն հաստատելու համար՝ նշելով, որ միայն ժողովրդավարական Ադրբեջանի հետ կարելի է հասնել Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմանը` հիմնվելով մարդու հիմնարար իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի վրա:
Լուսավոր Հայաստանի մամուլի ծառայությունից հայտնում են.
«Շնորհավորելով Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների կոմիտեի նոր նախագահ Դունյա Միատովիչին՝ պատգամավորը ասել է, որ նա պատրաստ է աջակցել վեջինին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ժամանակներում մարդու իրավուքների պաշտպանության ժողովրդավարական արժեքները հետընթաց են ապրում։
Էդմոն Մարուքյանը նշել է, որ պետք է բարելավել փաստաբանների եւ մարդու իրավուքնների պաշտպանների մասնագիտական գործունեությունը՝ առաջարկելով միջազգային մակարդակով փորձված եւ հաջողված լուծումներ որոշում ընդունողների համար։ Պատգամավորը հավելել է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության սպասումները Մարդու իրավունքներով զբաղվող կոմիտեի նոր նախագահից բարձր են եւ ինքը որպես այդ կառույցի անդամ եւս պատրաստ է իր ներդրումն ունենալ հանուն մարդու իրավունքների եւ ժողովրդավարության պայքարի գործում»։




























