Յակուտիայի Սունտարսկի շրջանի բնակիչը շենքի 2-րդ հարկի պատուհանից իր 10-ամսական երեխային պատուհանից դուրս է նետել: Այս մասին նշված է հանրապետական առողջապահության նախարարության կայքում:

Երեխան ծայրահեղ ծանր վիճակում է: Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ տուժողն աղջիկ է: Սանիտարական ավիացիայի չվերթվ շրջան է ժամանել արտահերթ օգնության բժիշկների բրիգադը, բժիշկները երեխային տեղափոխել են Յակուտսկ:

Նախնական տեղեկություններով՝  երեխայի մոտ գլխի ծանր վնասվածքներ են ախտորոշել:

Նշվում է, որ տղամարդը հարբած է եղել: