Մեքսիկայի հյուսիսում զինված հարձակման հետեւանքով առնվազն 7 մարդ է զոհվել, եւս մեկը՝ վիրավորվել, հայտնում է Vanguardia պարբերականը՝ վկայակոչելով Նուեւո Լեոն նահանգի գլխավոր դատախազությանը:

Պարբերականի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Մոնտերեյի արվարձանի շենքերից մեկում: Մի խումբ տղամարդիկ ներխուժել են տուն եւ կրակ բացել: 7 մարդ տեղում մահացել է, եւս մեկը՝ վիրավորվել:

Mundo պարբերականի տեղեկություններով՝ վիրավոր տղամարդն ավելի ուշ նույնպես մահացել է: Հարձակման պահին տուժածները ֆուտբոլի խաղ էին դիտում: Հաղորդվում է, որ սպանությունը կատարել է նվազագույնը 4 մարդ, նրանք դեմքերը փակել էին գլխանոցով:

Հարձակվողների դրդապատճառերը չեն պարզվել: