Հոլոքոստի պատմության Յադ Վաշեմ մեմորիալ համալիրը դատապարտել է Լեհաստանում մտցված քրեական պատասխանատվությունը այն արտահայտությունների համար, որոնք լեհերի դեմ որեւէ մեղադրանք են պարունակում նացիստների հանցագործություններին մասնակցության մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Երուսաղեմում գտնվող Հոլոքոստի զոհերի հիշատակի համաշխարհային կենտրոնի մամուլի ծառայության հաղորդագրությունը:

«Յադ Վաշեմը դեմ է հանդես գալիս Լեհաստանի խորհրդարանում հաստատված օրենքին, որը կարող է վնաս հասցնել օգնության վերաբերյալ պատմական ճշմարտություններին, որը Հոլոքոստի ժամանակ գերմանացիները ստացել են լեհերից,- նշված է փաստաթղթում: - Յադ Վաշեմը կշարունակի օժանդակել այն հետազոտություններին, որոնք ուղղված են Հոլոքոստի ժամանակ հրեաների նկատմամբ լեհերի վերաբերմունքին առնչվող ճշմարտության բացահայտմանը»: Երուսաղեմյան կենտրոնում նշել են, որ «գիտնականների կամ այլ անձանց հայկտարարությունների սահմանափակումները հանցագործություններին լեհ ժողովրդի ուղղակի կամ անուղղակի մասնակցության մասին, որոնք Հոլոքոստի ժամանակ իրականացվել են նրա հողում, պատմական ճշմարտության լուրջ խեղաթյուրում են»:

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ իր երկիրը հանդես է գալիս ընդդեմ հրեա կամ լեհ ժողովուրդների պատմության խեղաթյուրման: Նա այս մասին նշել է Twitter-ում՝ մեկնաբանելով Իսրայելի կառավարության արտահայտությունները, որը քննադատել է Լեհաստանի Սեյմի ընդունած լրացումները:

«Լեհաստանը եւ Իսրայելը 2016 թվականին ընդհանուր հայտարարություն են ընդունել, որում նրանք հանդես են գալիս հրեա կամ լեհ ժողովուրդների պատմության խեղաթյուրման բոլոր փորձերի դեմ՝ հոլոքոստի ժամանակ հրեաների ողբերգության ժխտման կամ նվազեցման ճանապարհով, կամ սխալ տերմինների օգտագործման, ինչպիսին է «մահվան լեհական ճամբարներ» արտահայտությունը,- գրել է նա: