WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը դրամական պարգեւ է խոստացել Էկվադորի ոստիկանության բաժանմունքի մոտ տեղի ունեցած պայթյունին մասնակցություն ունեցած անձանց մասին տեղեկության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ուշադրություն։ Ես առաջարկում եմ 37,5 հազար դոլար դրամական պարգեւ հավաստի տեղեկության համար, որը կօդնի պարզել մեքենայում տեղադրված ռումբի օգնությամբ հարձակման համար պատասխանատու անձանց ինքնությունը»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:
Էկվադորի նախագահ Լենին Մորենոն դեպքից հետո հայտարարել է արտակարգ դրություն։
Պայթյունը տեղի է ունեցել Էսմերալդա նահանգի ոստիկանության տեղամասի հարեւանությամբ՝ Կոլումբիայի սահմանին մոտ։ Վիրավորվել են 20 իրավապահներ։
¡Atención! He recaudado una recompensa de $37500 por información fiable que resulte en identificar a las personas responsables del atentado coche bomba. #ecuador
— Julian Assange ⌛ (@JulianAssange) 28 января 2018 г.
Envía información a través del sistema encriptado de @WikiLeaks https://t.co/igpJcL1LQKhttps://t.co/WOAlGnN22b pic.twitter.com/ttfx94TlBj




























