ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում կիրակի ավտոլվացման կետում տեղի ունեցած կրակահերթի հետեւանքով հինգ մարդ է զոհվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝  վկայակոչելով Fox News-ն ու տեղի ոստիկանությանը:

Նախնական տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:00-ին Մելքրոֆթ քաղաքում՝ Փիթսուբրգայից 80 կմ հեռավորության վրա:

Ոստիկանությունը նշել է նաեւ, որ մեկ վիրավոր կա։ Դեռ հայտնի չէ՝ հանցագործը տուժել է թե ոչ։