ԱՄՆ ոստիկանությունը ամերիկյան մոդել Սարա Ժգոուլի մասնատված եւ գլխատված դին հայտնաբերել է մեքենայի մեջ՝ երկու ճամպրուկներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով The Oregonian-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Օրեգոն նահանգի Ալոհա քաղաքում։ Պարբերականի տվյալներով՝ չարագործը թաքցրել է դին  BMW մակնիշի սեւ մեքենայի բեռնախցիկում։

Տեղի ոստիկանությունը հսկողության տակ է վերցրել ենթադրյալ հանցագործին։ Ձերբակալվելուց առաջ նա փորձել է ինքնասպանություն գործել։ Կասկածյալի անունը չի հրապարակվում։

Սպանվածը 28 տարեկան էր, ուներ մեկ որդի, աշխատում էր որպես մոդել, դերասանուհի եւ ֆիլմեր էր հնչյունավորում։