Ստամբուլի արտարժույթի փոխանակման կետերից մեկը թալանվելուց հետո դեպքի վայր մեկնած եւ ապացույցներ հավաքող ոստիկանները թալանել են գողերի թողած գումարը։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝  Ստամբուլի ոստիկանությունը ահազանգ է ստացել արտարժույթի փոխանակման կետ թալանելու մասին։ Դեպքի վայր մեկնած ոստիկանների առաջին խումբը դեպքի է վայր է կանչել փորձաքննության խմբին։

Փորձաքննություն իրականացնող ոստիկանները նկատել են, որ գողերը դրամարկղի դարակներից մեկում չեն նկատել 5 հազար դոլար գումարը, որն էլ իրենք են վերցրել։

Այնուհետ արտարժույթի փոխանակման կետի սեփականատերը դիտել է տեսախցիկի տեսագրությունը, որի ընթացքում նկատել է, որ ոստիկաններից մեկը դրամարկղից գումար է վերցնում եւ դնում գրպանը։ Նա անմիջապես դիմել է ոստիկանություն։

Ոստիկանները ձերբակալել են գող ոստիկանին։ Վերջինս խոստովանել է, որ պարտքի պատճառով է վերցրել գումարը եւ ամբողջ գողոնը հետ է վերադարձրել։

Դատախազությունը գող ոստիկանի համար պահանջում է 10 տարվա ազատազրկում։