Գերմանիայի Ֆրայբուրգ –իմ Բրայսգաու քաղաքում անհայտ անձիք գողացել են 44 տոննա շոկոլադ տեղափոխող բեռնատարը, հայտնել է քաղաքի ոստիկանությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ լույս գիշեր։ 400 հազար եվրո ընդհանուր արժողությամբ բեռ տեղափոխող երկու բեռնատար արդյունաբերական գոտու կայանատեղիում է գտնվել։
Ոստիկանության աշխատակիցները բեռնատարներից մեկը հայտնաբերել են արդյունաբերական գոտուց ոչ հեռու՝ մայրուղու վրա։ Վարորդին հաջողվել է փախուստի դիմել, սակայն բեռը մնացել էր բեռնատարում։ Երկրորդ բեռնատարը հայտնաբերվել է Լար քաղաքի մոտակայքում, սակայն այս անգամ՝ դատարկ, չարագործները հասցրել էին մոտ 22 տոննա շոկոլադը տեղափոխել մեկ այլ բեռնատարի մեջ ու դրանով փախուստի դիմել։ Հիմա ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։




























