Չինական ռազմական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Գույչժոու նահանգում: Ինքնաթիռում գտնվող մարդկանց մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ: Ինչպես հաղորդում է China Plus-ը, օդանավն ընկել է Սույան քաղաքի մոտակայքում: Դեպքի վայր ոստիկանության աշխատակիցներ ու փրկարարներ են ժամանել , հաղորդում է «Ռոսբալտ»-ը: