Չինաստանի մի շարք կենտրոնական եւ արեւելյան նահանգներում սառցե անձրեւն ու ցածր ջերմաստիճանը հանգեցրել են 2 մարդու մահվան, տուժել է ավելի քան 3,4 մլն մարդ: Այս տվյալները երկուշաբթի օրը հրապարակել  է Չինաստանի քաղաքացիական կառավարության նախարարությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: Ամենից շատ տուժել են Ցզյանսու, Չժեցզյան, Անխոյ, Ցզյանսի, Խուբեյ, Խունան, Գույչժոու, Շենսի, ինչպես նաեւ կենտրոնական ենթակայության Ցունցին քաղաքը:

Հունվարի 24-ից ձյան եւ սառնամանիքների պատճատով  մոտ 29 հազար մարդ է տարհանվել, ավելի քան 60 հազար մարդ տվյալ պահին անհապաղ օգնության կարիք ունի: Ուժգին ձյան հետեւանքով մոտ 200 բնակելի շենք է քանդվել,  վնաս է հասցվել մոտ 341 հազար հեկտար գյուղատնտեսական տարածքի: Հասցված տնտեսական վնասն ավելի քան 2,5 միլիարդ յուան է գնահատվում (մոտ 396 միլիոն դոլար):