Մեքսիկայի Վերակրուս նահանգի տարածքում 2017 թվականի ընթացքում հայնաբերվել է ավելի քան 340 գերեզման, հայտնել է նահանգի գլխավոր դատախազ Խորխե Ուինկլերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուինկլերի խոսքով՝ ապօրինի գերեզմաններ են հայտնաբերվել 44 նահանգներում: Դրանց մեջ հայտնաբերվել է ընդհանուր 225 մարմին, 335 մարդո գանգ եւ ավելի քան 30 հազար ոսկորներ: Առայժմ հաջողվել է նույնականացնել 111 աճյուն:
Անցած 2017 թվականը Մեքսիկայում վերջին 20 տարում բռնության մակարդակով ամենաբարձրն էր՝ օրական միջինը 80 սպանություն ցուցանիշով, նշում է Telesur-ը: Գլխավոր դատախազի տվյալներով՝ 2010 թվականից Վերակրուսում անհետ կորել է գրեթե 3,6 հազար մարդ:




























