Թուրքիայի Բալըքեսիրում գործազուրկ քաղաքացին հերթական մերժումը ստանալուց հետո ինքնահրկիզվել է քաղաքապետարանի առաջ։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Մուհթերեմ Բիրգյուլ անունով քաղաքացին բազմաթիվ անգամ դիմել է քաղաքապետարանին եւ պետական այլ կառույցների, սակայն մշտապես պատասխանել են, որ աշխատանք չկա։

Քաղաքապետարանում հերթական մերժումից հետո քաղաքացին շենքից դուրս է եկել ու ինքնահրկիզվել։

Քաղաքացուն այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց։