Սիցիլիայում կալանավորել են ավելի քան 30 ենթադրյալ մաֆիոզի, միաժամանակ մի շարք խոշոր գործողություններ անցկացրել Իտալիայի այլ քաղաքներում, հայտնել են տեղական իրավապահները:

Սիցիլիական Կատանիայում ոստիկանները կալանավորել են «Կոզա նոստրայի» հետ կապված Սանտանջելո գերդաստանի 33 ներկայացուցչի: Նրանց գործունեության հիմնական ոլորտն է թմրամիջոցների շրջանառությունը, ռեկետը եւ կողոպուտը: Նրանք մեղադրվում են էքսկավատորի կիրառմամբ բանկոմատի գողության համար:

Կալանավորվածներից մեկը տեղական մաֆիայի ղեկավարի թոռն է, որը նույնպես կալանավորվել է անցած տարվա հոկտեմբերին: Մինչ պապիկը բանտում էր, երիտասարդը, բացի տեղական առեւտրականներից սովորական շորթումներ կատարելը, պահել է գերդաստանի զենքը եւ կապ պահպանել «Կոզա նոստրայի» Պալերմոյի եւ Տրապանիի ներկայացուցիչների հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: