Թուրքիայի Զոնգուլդաք քաղաքում ոստիկանությունը լայնածավալ գործողություն է իրականացրել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում։
Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ ոստիկանները գործողության ժամանակ թմրանյութեր օգտագործող կամ թմրանյութ վաճառող 28 կասկածյալի։
Ձերբակալության ժամանակ աչքի է ընկել այն հանգամանքը, որ թմրանյութի վաճառքի մեջ մեղադրվող Իսմաիլ Թուլումօղլուն որոշ ժամանակ առաջ մասնակցում էր «ոչ ասենք թմրանյութին» ակցիային եւ այդ կարգախոսով շապիկ էր հագնում։



























