Վերջին ամիսներին Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը հասել է որոշակի հաջողությունների, սակայն երկիրը դեռ չի ցուցադրել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար անհրաժեշտ բոլոր տարրերը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավարի տեղակալ, ռազմաօդային ուժերի գեներալ Փոլ Սելվան, փոխանցում է Reuters-ը։

Նրա փոխանցմամբ՝ խոսքը տեխնիկական միավորումների ու թիրախավորման մասին է։ «Հնարավոր է Փհենյանը դրանք ունի, բայց դեռ չի ցուցադրել»,-հավելել է Սելվան։