Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատար Խաչիկ Ավետիսյանն այսօր ոստիկանապետի հրամանով պաշտոնանկ է արվել։ NEWS.am–ի տեղեկությունը հաստատել են ոստիկանության լրատվության վարչությունից։
ՊՊԾ գնդի հրամանատր է նշանակվել 5–րդ գումարտակի (Հրեշտակներ) հրամանատար Արթուր Խուդինյանը։ Լրատվական ծառայությունից հայտնեցին նաեւ, որ Խաչիկ Ավետիսյանը նշանակվել է Կոտայքի մարզի ոստիկանապետի տեղակալ։
Ոստիկանությունում մի քանի օր է՝ կադրային տեղափոխումներ են։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կոլեգիայի նիստում խոսել էր համակարգը երիտասարդացնելու, հինը մաքրելու անհրաժեշտությունից։ Հնաբնակներից առաջիկայում համակարգը կլքի փոխոստիկանապետ Գագիկ Գամբարձումյանը՝ թոշակի անցնելու պատճառով։ Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ նրան փոխարինելու է ՔԿՀ նախկին պետ Արթուր Օսիկյանը, որը երեկ պաշտոնանկ է արվել։

Լուսանկարում ՝ Արթուր Խուդինյան




























