Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը հունվարի 30-ին հայտարարել է իր թոփ-մենեջերներից մեկի աշխատանքից հեռացման մասին, նա պատասխանատու է եղել մարդկանց եւ կենդանիների առողջության վրա դիզելային շարժիչների արտանետած ազոտի դիօքսիդի ազդեցության սկանդալային փորձարկմանը մասնակցելու որոշման համար։
Կոնցեռնի արտաքին կապերի եւ զարգացման հարցով պատասխանատու Թոմաս Շտեգը աշխատանքից հեռացված է, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Volkswagen-ի ղեկավար Մաթիաս Մյուլերն, իր հերթինն նշել է, որ պարոն Շտեգը պատրաստ է իր վրա վերցնել ամբողջ պատասխանատվությունը։
Volkswagen-ը ստիպել է կապիկներին շնչել դիզելային ավտոմեքենաների արտանետած գազերը




























