Այսպես կոչված «կրեմլյան զեկույցի» գաղտնի հատվածը ընկած է Վաշինգթոնի կողմից ռուսաստանցի պաշտոնյաների եւ գործարարների դեմ պատրաստվող նոր պատժամիջոցների հիմքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, փոխանցում է BBC-ն։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու հրապարակած ցանկում ներառված մարդկանց դեմ պատժամիջոցներ չեն նախատեսվում՝ նա հայտնել է, որ պատժամիջոցները կհետեւեն դրան, եւ նրանց մասին խոսվում է զեկույցի գաղտնի մասում։
Մնուչինը հայտնել է, որ գաղտնի մասը բաղկացած է 10 էջից եւ հույս ունի, որ ժամանակի հետ այն եւս կհրապարակվի։
«Կրեմլյան զեկույցը» մշակվել է որպես պատժամիջոցների մասին օրենքի բաղկացուցիչ, որը ստորագրվել է Թրամփի կողմից անցյալ տարվա օգոստոսին։ Փաստաթղթում ներառված են 210 անուններ՝ Ռուսաստանի 114 բարձրաստիճան պաշտոնյաներ եւ պետական ընկերությունների ղեկավարներ, ինչպես նաեւ 96 օլիգարխներ։
ԱՄՆ «կրեմլյան զեկույցում» 3 հայ կա, այդ թվում՝ Սամվել Կարապետյանը




























