Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացրել են Սիրիայում զինյալներից առգրավված  զենքերն ու տեխնիկան։ Մասնավորապես, պետության ղեկավարին ցույց են տվել երկու «շահիդ մոբիլներ»՝ ահաբեկիչների ինքնաշեն զրահապատ մեքենաներ, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Պուտինը հունվարի 30-ին ներկա է գտնվել թեմատիկ ցուցադրությանը Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո։ Պուտինին ցուցադրել են Land Cruiser եւ Hummer մեքենաների հիմքի վրա ստեղծված երկու «շահիդ մոբիլներ»։

Նա նաեւ ծանոթացել է ինքնաշեն պայթուցիկներին, որոնք ահաբեկիչները քողարկել են քարի, գրքի եւ այլ առարկաների տակ։ Պուտինին նաեւ ներկայացրել են անօդաչու թռչող սարքերը, որոնցով զինյալները Սիրիայում հարձակումներ էին գործել ռուսական ռազամական կոնտիգենտի վրա։