Սոչիում տեղի ունեցած Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսն առաջին կարեւոր քայլն էր միջսիրիական հաշտության ճանապարհին, այն ընդհանուր առմամբ հաջողված էր, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կարեւորը, որ սրբորեն հետեւենք 2254 բանաձեւի  հիմնարար սկզբունքներին՝ միայն իրենք սիրիացիները պետք է որոշեն իրենց երկրի ճակատագիրը։ Այդ պայմանների ստեղծման նպատակով մենք հրավիրել ենք այս կոնգրեսը, եւ ես կարծում եմ, որ առաջին շատ կարեւոր քայլն, ընդհանուր առմամբ հաջողվել է»,-ասել է Լավրովը լրագրողներին։

Նրա խոսքով՝ կոնգրեսի մասնակիցները հավանության են արժանացրել երկրի ապագա կարգի շուրջ սկզբունքների մասին հայտարարությունը։ «Այդ սկզբունքներում ոչ մի հեղափոխական բան չկա, դրանք միջազգային իրավունքի հիմնական նորմերն են՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, Սիրիայի անկախության նկատմամբ հարգանք, բոլոր էթնիկ եւ դավանաբանական խմբերի իրավունքները պաշտպանություն, այնպիսի քաղաքական գործընթացի ապահովում, որում բոլորը ներգրավված կլինեն եւ որը թույլ կտա սիրիացիներին ինքնուրույն, առանց արտաքին միջամտության որոշել իրենց ճակատագիրը:

Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Արեւմուտքի հետ Սիրիայի հարցով երկխոսության գնալ ցանկացած ֆորմատով, կարեւորը՝ Սիրիայի ճակատագիրը սիրիացիները որոշեն։