Չորեքշաբթի օրը դատարանը հաստատել է դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի եւ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության մասին որոշումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Որոշումն անփոփոխ է մնացել: Այսօր այն ուժի մեջ է մտել», - ասել է մամուլի քարտուղարը:
Որոշումը բողոքարկել էին Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի իրավաբանները:
Հիշեցնենք, որ 82-ամյա Ջիգարխանյանի եւ նրա38-ամյա կնոջ միջեւ հանրային սկանդալը ծագեց այն բանից հետո, երբ դերասանը հիվանդանոցում հայտնվեց եւ շուտով հայտարարեց, որ պատրաստ չէ ներել իր կնոջը, ով, վերջինիս խոսքով, իրեն «մեծ ցավ է պատճառել»:




























