ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երրորդ տարին անընդմեջ կգտնվի Խաղաղության Նոբելյան մրցանակի հավանական թեկնածուների թվում։
Այն մասին, որ Սպիտակ տան ղեկավարը առաջադրվել է հեղինակավոր մրցանակի թեկնածու, նորվեգական Nettavisen ցանցային պարբերականին հայտնել է Աշխարհի խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն Հենրիկ Ուրդալը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես չեմ կարող հայտնել, թե ով է կանգնած նրա աջաջադրման ետեւում, քանի որ դա գաղտնի տեղեկություն է։Միայն կարող եմ ասել, որ Թրամփին առաջադրողը ամերիկացի է»,-նշել է նա։




























