2018 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կավարտի մի քանի երկրների ֆինանսական համակարգերի գնահատականը, որպեսզի հայտնաբերի վտանգները եւ ֆինանսական կայունության ամրապնդման համար քաղաքականություն առաջարկի։
Ֆինանսական կայունության գնահատման մեջ ներառված է նաեւ Հայատանը։ ԱՄՀ-ի բլոգում 2018 թվականի ֆինանսական սեկտորի գնահատման ծրագրի դիտարկման շրջանակներում հրապարակվել է Հայաստանի շուրջ մի քանի կարեւոր դրույթներ։
«2012 թվականին վերջին գնահատականից հետո Հայաստանի բանկերը բարելավել են կապիտալի եկամտաբերության գործակիցները եւ ամրապնդել վերահսկումը։ Սակայն, խոցելիությունը նախկինի պես պայմանավորված է ֆինանսական համակարգի բարձր դոլարիզացիայի հետ, որը ուժեղացնում է երկրի արտաքին խոցելիությունը»,-նշված է բլոգում։
Գնահատման շրջանակներում դիտարկվել է արտաքին ռիսկերի հարցում բանկերի կայունությունը, այդ թվում՝ արտասահմանյան փոխարժեքի տատանման համատեքստում։



























