Կալինինգրադի շրջանում ստեղծվել են ենթակառուցվածքներ «Իսկանդեր-Մ» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներ տեղակայելու համար, հաղորդել է հրթիռային բրիգադի հրամանատար Անատոլի Գորոդեցկին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Շահագործման են հանձնվել ութ վրանային ծածկեր, կաթսայատուն, ինժեներական ցանցեր, բարեկարգումն ավարտվել է»,-հայտնել է Գորոդեցկին։




























