ԱՄՆ-ն «ՀԱՄԱՍ»-ի ղեկավարներից Իսմայիլ Հանիային ահաբեկիչ է ճանաչել։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ Հանիան, Եգիպտոսում գործող երկու եւ Պաղեստինում գործող մեկ իսլամական խմբավորումների հետ, ներառվել է համաշխարհային ահաբեկիչների ցուցակում։

 «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ մերժում եւ դատապարտում է այդ որոշումը։ «Մենք սա դիտարկում ենք որպես սիոնիզմի գերակայության արտահայտություն։ Որոշումն անօգուտ է»,-նշել է նա։