Գերտերությունները կրկին մրցակցության մեջ են, որում շեշտը դրվել է Ազգային անվտանգության եւ ազգային պաշտպանության ռազմավարության վրա, եւ դա պետք էր խոստովանել դեռ 10 տարի առաջ, հայտարարել է ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավարի տեղակալ, ռազմաօդային ուժերի գեներալ Փոլ Սելվան Defense Writers Group ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «Գոլոս Ամերիկիի»-ն։
Սելվայի խոսքով՝ մոտակա տարիներին միջազգային հարաբերություններում կգերակայեն ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ մրցակցությունը ճանաչող ռազմավարությունները։
Նա նշել է, որ, եթե երկրների միջեւ հակամարտություններ եւ խնդրահարույց ոլորտներ չլինեին, աշխարհում կթագավորեր «նորմալ առեւտուրը», սակայն դա այդպես չէ։ «ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ միշտ բախման կետեր եղել եւ կան»,-հայտարարել է գեներալը՝ հավելելով, որ սա չի նշանակում, թե համաշխարհային պատերազմ կլինի, բայց մրցակցությունը բռնությամբ կավարտվի։




























