Աշխարհի ամենատարածված բիթքոին կրիպտոարժույթի արժեքը հինգշաբթի օրը տատանվում է 10 հազար դոլարի սահմաններում, ներդրողները հետեւում են տարբեր երկրների շուկաներում կրիպտոարժույթի կարգավորման վերաբերյալ հաղորդումներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով աճուրդի տվյալները:

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով 10.01-ի դրությամբ բիթկոինի արժեքը բարձրացել է 0.09 տոկոսով՝ մինչեւ 10.15 հազար դոլար: Bitfinex բորսայում բիթքոինի արժեքը նվազել է 0.07 տոկոսով՝ մինչեւ 10.16 հազար դոլար, իսկ GDAX-ում աճել է 1.56 տոկոսով` մինչեւ 10.05 հազար դոլար: Coindesk պորտալի համաձայն՝ բիթքոինի արժեքը նվազել է 0.74 տոկոսով՝ մինչեւ 10.09 հազար դոլար: