Եզդիաբնակ Շամիրամ գյուղում 2017թ. ամռանը սգո սրահում 4 հոգու սպանության գործով առաջին նիստի օրը հայտնի է: NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ այս գործով առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 14-ին՝ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարել է չորս անձանց սպանություն, բացի այդ, 1999թ. ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել հրազեն եւ ռազմամթերք, 2012թ. դեկտեմբերից մինչեւ 2014թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է վաշխառություն` որի հետեւանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, 25.08.2017թ. կատարել է նաեւ սուտ մատնություն:

Թելման Քալաշյանի հորեղբորը՝ Քյարամ Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարտակել է առանձնապես ծանր հանցագործությունը` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, չորս անձանց սպանությունն իրականացրած Թելման Քալաշյանին:

Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ հորեղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

«Աղջիկ են փախցնում՝ 3 տարի են տալիս, հիմա իրան էլ ա էդ մեղադրանքով 3 տարի հասնում». Շամիրամում սպանվածի եղբայր

Շամիրամում 4 անձի սպանության մեջ մեղադրվողը նաեւ վաշխառությամբ է զբաղվել. գործը դատարանում է

«Մեքենայով հետեւել ենք, ուզում էինք մոտենալ՝ մեզ վրա սկսեց կրակել». պատմում է Շամիրամում սպանդի ականատեսը (ֆոտո)

«Դիտավորյալ սպանելու մտադրություն չի ունեցել». Շամիրամի սպանդի մեջ մեղադրվողի պաշտպան