Transparency International կազմակերպության բրիտանական գրասենյակը պահանջել է Բրիտանիայի իշխանություններից ստուգել Լոնդոնում Ալիեւների ընտանիքի, Լիբիայի նախկին գեներալ-մայորի, Նիգերիայի խորհրդարանի նախագահի, Պակիստանի նախկին վարչապետի կողմից ձեռք բերած գույքի օրինականությունը։Բացի այդ, հակակոռուպցիոն կազմակերպությունը պահանջում է ստուգել Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի սեփականությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել կազմակերպության ռուսաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Իլյա Շումանովը։
Նրա փոխանցմամբ՝ խոսքը Լոնդոնում՝ Ուայթհոլ Քոուրթ 4 հասցեում տեղակայված 11,44 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ երկու բնակարանների մասին է։
«Հաստատել, որ լոնդոնյան անշարժ գույքը գնել է օրինական եկամուտների հաշվին, Շուվալովին կհաջողվի, բայց նա պետք է եկամուտները հաստատող չեկեր եւ հաշիվներ ներկայացնի, որոնք բրիտանացիները կարող են հրապարակել»,-նշել է Շումանովը։




























