Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի քդաբնակ Աֆրինի դեմ գործողության հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել։
Թուրքական Karar պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե «Զիթենու ճյուղ» անունը կրող գործողությունը Սիրիայում շարունակվելու է։ «Գործողությունը մինչեւ վերջ շարունակվելու է, քանի որ մեր տնտեսությունը լավ վիճակում է»,–ասել է Էրդողանը։
Նշենք, որ Թուրքիան հունվարի 20–ից Սիրիայի քրդաբնակ Աֆրինում գործողություն է սկսել՝ «ահաբեկիչներին» չեզոքացնելու պատրվակով։
Անցած 12 օրվա ընթացքում Աֆրինում 5 տասնյակից ավել խաղաղ բնակչություն է զոհվել։




























