Բուդապեշտում բացվել է ծագումով հունգարացի ամերիկյան կոնգրեսական Թոմ Լանտոսին նվիրված հուշարձան:

Բրոնզե հուշարձանի հեղինակը Բուդապեշտում բնակվող հայ քանդակագործ Մամիկոն Ենգիբարյանն է, հաղորդում է Associated Press-ը:

Ենգիբարյանի խոսքով՝ իր նպատակն է եղել ցույց տալ «հիանալի, փայլուն մի մարդ, որը չի վախեցել եւ մինչեւ վերջ պայքարել է արդարության եւ մարդասիրության համար»:

Լանտոսը ԱՄՆ Կոնգրեսի Հոլոքոստ վերապրած միակ անդամն էր: Նա հայտնի էր ամբողջ աշխարհում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համար իր պայքարով:

Լանտոսը ծառայել է Կոնգրեսում 1981-2008 թվականը՝ մինչեւ իր մահը։