Ուկրաինայում 2017 թվականին վարորդական վկայական են ստացել 3 հազար 620 օտարերկրացի՝ մեծամասամբ նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիներ, հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինա»-ն՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ)։
«Ավելի հաճախ վարորդական վկայական ստանալու համար դիմել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները՝ 982 դիմում, ինչպես նաեւ Ադրբեջանի՝ 319, Մոլդովայի՝ 246, Չինաստանի՝ 188, Վրաստանի՝ 182, Թուրքմենստանի՝ 131, Հայաստանի՝ 126 քաղաքացիներ»,-նշված է հաղորդագրության մեջ։
ՆԳՆ-ն նշել է նաեւ, որ մոտ ապագայում հնարավոր կլինի վարորդական վկայական ստանալու համար նախատեսված քննությունները հանձնել անգելերենով, որը ավելի հարմար կլինի շատ արտասահմանցիների պարագայում։



























