Պաղեստինցի փախստականների աջակցության ՄԱԿ-ի գործակալությանը ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ֆինանսական օգնության կրճատումը վտանգի տակ կդնի տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը։ Այս մասին հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլ Գեյթը, փոխանցում է Reuters-ը։

«Գաղտնիք չէ, որ այսպիսի միտումը վտանգում է փախստականների խնդիրը, ինչպես նաեւ բացասական հետեւանքներ կունենա ոչ միայն ընդունող երկրի, այլ նաեւ տարածաշրջանի անվտանգության ու կայունության առումով»,-նշել է Գեյթը։