Պնդումները, թե նոր վարչապետի օրոք կառավարության նիստերի դռնփակ անցկացումը հետընթաց է, սխալ են: Այսօր՝ փետրվարի 1-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ աշխարհի շատ ժողովրդավարական երկրներ նման պրակտիկա ունեն եւ դո ընդունված ձեւ է:
«Եթե որեւէ մեկն ինձ փորձի համոզել, որ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, որտեղ կառավարության նիստերը փակ են ժողովրդավարական չեն՝ չի կարող նման բան անել: Միջազգային պրակտիկա կա եւ աշխարհի ամենաժողովրդական երկրներում կառավարության նիստերը փակ են: Պնդումները, թե Կառավարության նիստերի փակ հրավիրումը հետընթաց է՝ սխալ է: Չի լինելու մի օրենք, որը առանց քննարկումների պառլամենտում անցնի, այդ մտահոգությունն իրականության հետ կապ չունի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ նոր վարչապետի օրոք Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու օրենքի նախագիծը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ով թվարկելով առաջարկվող փոփոխությունները՝ նշեց, որ օրենքով սահմանվել է, որ կառավարության ղեկավարը պետք է ապահովի կառավարության գործունեության հրապարակայնությունը եւ կառավարության անդամներից որեւէ մեկը առանց վարչապետի թույլտվության չի կարող տեղեկատվություն տրամադրել։



























