ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հանդես է եկել պաշտոնական պարզաբանմամբ՝ հաղորդելով, որ «կրեմլյան զեկույցի» գաղտնի հատվածը անհրաժեշտ է եղել, որպեսզի կանխեն ցուցակում ներառված անձանց կողմից իրենց ակտիվների վաճառքը, հաղորդում է «Գոլոս Ամերիկիի»-ն։

«Ֆինանսների նախարարությունը հստակ հայտնել է, որ մեր նպատակը Ռուսաստանի ապակայունացնող գործողությունների դեմ պայքարն է»,- Bloomberg գործակալությանը պատմել է ֆինանսների նախարարի տեղակալ Թոնի Սեյը։

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին Ֆինանսների նախարարությունը հանդես էր եկել զեկույցով, որտեղ ընդգրկված էին Վլադիմիր Պուտինին մտերիմ 210 ռուսաստանցի պաշտոնյաներ ու գործարարներ։ Հետագայում գանձապետաարնում խոստովանել էին, որ 96 օլիգարխների անունները ամբողջությամբ վերցվել էր Forbes ամսագրի վարկանշային ցուցակից։