Սեւան ազգային պարկի տարածքը կկանոնակարգվի:
Կառավարությանն առնընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն մշակում է առաջարկություններ՝ Լճաշեն - Սեւան եւ Սեւանի թերակղզու հատվածներում քաղաքաշինական կանոնակարգման վերաբերյալ: Նախատեսվում է Լճաշեն - Սեւան հատվածում կառուցել ծովափնյա հետիոտն ճանապարհ, տալով մանրամասն գոտեւորում, առանձնացնելով լողափի, հանգստի եւ սպասարկման այլ օբյեկտների համար գրավիչ տարածքներ, նպաստելով ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ կանոնակարգված նախագծի շրջանակներում:
Թերակղզու հատվածում կմշակվեն կառուցապատման կանոնակարգման, արտաքին լուսավորության եւ դեպի եկեղեցի տանող աստիճանների՝ ավելի մեղմ թեքությամբ նախագծման առաջարկություններ:



























