Ըստ ստացված տեղեկությունների, Թուրքիայի հարավ-արեւելյան հատվածի Հաքքարիի նահանգի Չուքուրջայի շրջանում, Քավշաք գյուղի Քազանի դաշտավայրում քուրդ զինյալների դեմ տարվող ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է թուրքական զինված ուժերի սպա Մուսթաֆա Գյուլերը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberturk կայքէջը։ Հայտնվում է, որ արդեն չորս օր տեւող ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 8 քուրդ զինյալ։

NEWS.am-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 8-ին Հաքքարիի Չուքուրջայի շրջանում եւ Շիիրտի նահանգի Էրուհի շրջանում թուրքական զինված ուժերի եւ քուրդ զինյալների միջեւ տեղի ունեցած բախումից զոհվել է 8 թուրք զինվորական։ Այդ շրջաններում թուրքական զինված ուժերը օգտագործել են նաեւ ռազմական ուղղաթիռներ՝ օդից կրակային աջակցության համար։ Բացի այդ, Կայսերի քաղաքից տվյալ շրջաններ են ուղեւորվել հատուկ նախապատրաստում անցած հատուկ նշանակության զորքերի 100 զինվորականներ։