«Էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթ 2010»-ի արդյունքներն արդեն հայտնի են: «Մոսկայի տանը» դեկտեմբերի 30-ին տեղի ունեցավ էլ. Բովանդակության համահայկական V մրցույթի հանդիսավոր մրցանակաբաշխությունը:

 Եվ այսպես, ժյուրին հաղթողներին ընտրել է Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաշխության (ՀԳՄ/WSA) կանոնակարգով սահմանված ութ անվանակարգերում` էլ.ուսուցում, էլ.առողջապահություն, էլ.գիտություն, էլ.մշակույթ, էլ.ժամանց, էլ.բիզնես, էլ.կառավարում եւ էլ.ներգրավում:

Հետաքրքիր է, սակայն այս տարի էլ. գիտություն անվանակարգում մրցանակակիր չկա: Մինդեռ ինչպես NEWS.am - Ինովացիայի թղթակցի հետ զրույցում նշեց Էլեկտրոնային բովանդակության ասոցիացիայի ղեկավար, համահայկական մրցույթի կազմկոմիտեի նախագահ Գարեգին Չուքասզյանը, դեռևս 2003թ. Ժնեւում Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաշխության (ՀԳՄ/WSA) ժամանակ Հայաստանը «էլ. Գիտություն» անվանակարգում էր ստացել գլխավոր մրցանակը, որին արժանացել էր Աշոտ Չիլինգարյանի գլխավորած Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթների հետազոտության կենտրոնը: Գ. Չուքասզյանի խոսքով` այս տարի էլ. գիտություն անվանակարգում ներկայացված գործերը բավարար որակ չունեին, իսկ հետաքրքիրն այն է, որ այս տարի մշակույթի ոլորտն է բավականին ակտիվ:

Մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել ինչպես բացարձակ ցուցանիշներով (ամենաբարձր միավորներ հավաքած) լավագույն առաջին տասնվեց աշխատանքները, այնպես էլ իրենց անվանակարգերում լավագույնը ճանաչված առաջին աշխատանքները: Առաջիններն արժանացան դրամական պարգեւների` (300-ից 150 հազարական դրամ), իսկ երկրորդները` ստացան մուլտիմեդիա համաշխարհային ամենահեղինակավոր մրցույթին (Համաշխարհային Գագաթաժողովի մրցանակաշխության - WSA) մասնակցելու ուղեգրեր:

Մրցանակակիրներն են.

Գլխավոր մրցանակ` «Առաջին լրատվական» տեղեկատվական- վերլուծական պորտալ` www.1in.am/arm/index_.html, Հրանտ Մաթեւոսյան` www.hrantmatevossian.org, Պերջ Թյուրաբյան` www.bergeturabian.com, Շանհայի WORLD EXPO 2010 ցուցահանդեսի հայկական online-առցանց տաղավար www.expo.cn-ում, Լեզվի ժողովրդական տեսչություն` www.lezu.am, Սերգեյ Փարաջանովի թանգարան` www.parajanovmuseum.am, Առողջապահության եւ բժշկության հայկական պորտալ` www.doctors.am, եւ Հայկական ժամանցի ուղեցույց`www.bravo.am:

Առաջին կարգի մրցանակներ են շոնրհվել` Զարգացման հայկական գործակալության կայքին` www.ada.am, Հայաստանի ազգային ավտոպորտալին` www.auto.am, Վահան Տերյան կայքին` www.teryan.com, Մենք հայ ենք` www.menqhayenq.com, «Պանորամա/ Հայաստանի նորություններ» տեղեկատվական- վերլուծական պորտալ` www.panorama.am, «Երեխայի խնամք» պորտալ` babycare.am, Գրքերի վաճառքի պորտալ`buybook.am, Համացանցի հայրենացման գործիքներ` hayeren.am:

Անվանակարգային գլխավոր մրցանակները բաժին են հասել` էլ. մշակույթ www.parajanovmuseum.am, էլ. բիզնես www.auto.am, էլ. ներգրավում Շանհայի WORLD EXPO 2010 ցուցահանդեսի հայկական online- առցանց տաղավար www.expo.cn –ում, էլ. ժամանց www.bravo.am, էլ. ուսուցում www. avc-agbu.org, էլ. առողջապահություն www.doctors.am, էլ. կառավարում www.ada.am:

Մի շարք այլ կայքեր ստացան հատուկ մրցանակներ, իսկ մրցանակակիրների ամբողջական ցանցին կարող եք ծանոթանալ` http://www.econtentaward.am կայքում:

Տեղեկացնենք, որ մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամը եւ Էլ. բովանդակության հայկական ասոցիացիան (ԷԼԲԱ): Հովանավորներն են` ՀՀ կառավարությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, USAID CAPS ծրագիրը եւ «Այքան Քոմունիքեյշնս» ընկերությունը: Միջոցառման գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Նշենք, որ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 25-ը Երևանում անցկացվեց հայոց տպագրության 500-ամյակին նվիրված էլեկտրոնային բովանդակության համահայկական 5-րդ մրցույթը: Մրցույթի նպատակն է բացահայտել հայկական էլեկտրոնային բովանդակության ոլորտի 2009-2010 թվականների նվաճումները: