Դեկտեմբերի 31-ին, ժամը 15:40-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում, «Ռոբերտո» խանութի մոտ միջին տարիքի մի կին օգնություն էր խնդրում քաղաքացիներից։
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ կնոջ պնդմամբ` միջին տարիքի մի տղամարդ փորձել է իր պայուսակից գողանալ դրամապանակը։ Հավաքված քաղաքացիներից ոչ ոք օգնության չեն շտապել, բայց բարեբախտաբար քաղաքացիական հագուստով մի երիտասարդ, որը ներկայացավ որպես Կենտրոնականի ոստիկանության աշխատակից, ցույց տվեց ոստիկանի իր ծառայողական վկայականը եւ տիկնոջն ու կասկածյալ գրպանահատին նստեցրեց կանգառում պատահական տաքսի, որպեսզի տեղափոխի ոստիկանության բաժին։ Տաքսու վարորդները պարզ չէ, թե ինչու այդ պահին անհայտացան, բարեբախտաբար մոտակայքում իրենց ծառայությունը կատարող ոստիկանության կենտրոնական պարեկապահակային ծառայության ոստիկանները մոտեցան, եւ տիկնոջն ու «գրպանահատին» տեղափոխեցին Կենտորանականի բաժին։ Թե ով է ճիշտ` կպարզեն իրավապահները։
Ոստիկանության աշխատակիցը
Կասկածյալ գրպանահատը

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























