Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսն իր Twitter-ում մեկնաբանել է երկրորդ պայթյունը, որը տեղի է ունեցել Օրուրո քաղաքում: Նշվում է, որ միջադեպի հետեւանքով մոտ 10 մարդ վնասվածքներ է ստացել, փոխանցում է RT-ն: 

Մորալեսը նշել է, որ հրամայել է տեղի ունեցածի փաստով հետաքննություն անցկացնել:

«Ես շատ տխուր ու մտահոգված եմ, քանի որ եւս մեկ ողբերգությունն ու անմեղ մարդկանց մահը երկրին վշտացնում է... Մենք բոլորս մեր վշտակցությունն ենք հայտնում վիրավորներին եւ զոհերի ընտանիքներին: Ես հրամայել եմ արագ եւ համընդգրկուն հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար տեղի ունեցածի պատճառները»,- նշել է նա: