Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 13-ից 14-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը։

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։

Բացահայտվել է գողության 12, խարդախության 8, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առեւանգման եւ յուրացման 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 9-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: