Փետրվարի 13-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 84-ամյա Գրետա Օ.-ն, 45-ամյա Տաթեւիկ Մ.-ն եւ 52-ամյա Խաչատուր Օ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում հեռուստացույց դիտելիս նրանք զգացել են գազի սուր հոտ, այնուհետեւ զգալով թուլություն` դիմել են բուժօգնության:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն: