Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը եվրոպական դաշնակիցներին կոչ է արել ակտիվացնել ռազմական բյուջեների ավելացման ջանքերը` նշելով, որ ՆԱՏՕ-ի ռազմական առաքելություններին ավանդը նրանց դրանից չի ազատում, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ դաշնակիցները պետք է հետեւեն Միացյալ Նահանգների օրինակին: «Նա (Մաթիսը) պնդել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է ստանձնեն նույն պարտավորությունը», - ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը, ով ներկա էր դաշինքի շտաբում պաշտպանության նախարարների փակ հանդիպմանը:
Դիվանագետների կարծիքով՝ Մաթիսի հայտարարությունը հիշեցրել է Եվրոպային, որ նա չի հրաժարվել մեկ տարի առաջ ՆԱՏՕ-ում առաջին անգամ հնչած կոշտ ուղերձից: Այդ ժամանակ նա ասել էր, որ դաշնակիցները պետք է կատարեն ծախերի հետ կապված իրենց պարտավորությունները կամ Միացյալ Նահանգներից ավելի քիչ ռազմական աջակցություն ունենան:




























