Հայաստանի քաղաքացին վճարումներ է կատարել կեղծ թղթադրամներով Լեվոբերեժեում եւ Նեֆտյանիկայում։ Նույնը նա կրկնել է նաեւ Վլադիմիրում, փոխանցում է Omskinform-ը։ 
Այսօր՝ փետրվարի 14-ին Օմսկի դատախազի տեղակալը հաստատել է 50-ամյա Հայաստանի քաղաքացու դեմ հարուցված քրեական գործով մեղադրանքը։ Նա մեղադրվում է  Կենտրոնական բանկի կեղծված բանկային կտրոններ պահելու եւ իրացնելու մեջ։ Պարզ ասած, նա զբաղվել է դրամների կեղծմամբ։ 

Իր մեղքը նա ամբողջությամբ ընդունել է։ Քրեական գործը կուղարկվի Օմսկի Կիրովսկի շրջանային դատարան։ 

Հետաքրքրական է, որ 2017 թվականի նոյեմբերին Հայաստանի քաղաքացին արդեն դատապարտվել էր 2 տարի մեկ ամիս ազատազրկման։ Հիմք է հանդիսացել նմանատիպ հանցագործությունը ութ հինգ հազարանոց թղթադրամները Վլադիմիրի տարածքում իրացնելու համար։